Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

Անվտանգային առումով Թուրքիան կկորցնի իր նշանակությունը Ռուսաստանի համար

Անվտանգային առումով Թուրքիան կկորցնի իր նշանակությունը Ռուսաստանի համար
25.07.2024 | 13:23

Ռուս-իրանական հարաբերությունների ներկա փուլը թույլ է տալիս եզրակացնել, որ առաջիկա տարիներին Ռուսաստանի արտաքին քաղաքականության մեջ էական փոփոխություն կլինի ռուս-թուրքական հարաբերությունների մասով։

Տարածաշրջանում ստանալով Իրանի հետ ռազմավարական համագործակցության լայն դաշտ՝ այլևս Թուրքիան անվտանգային առումով կկորցնի իր նշանակությունը Ռուսաստանի համար, միայն լոգիստիկ և տնտեսական առաջնահերթություններն են լինելու Թուրքիային շրջանցելու հիմնական խոչընդոտը։ Թուրքիան Ռուսաստանի համար դեպի տաք ջրեր դուրս գալու հիմնական կապուղին է Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով, սակայն, եթե հաշվի առնենք նեղուցներով նավարկելու միջազգային կոնվենցիայի` Մոնտրյոյի 1936 թվականի կոնվենցիայի առկայությունը, որը շրջանցելու համար Թուրքիան վերջին տարիներին փորձում էր շրջանցիկ ճանապարհներ կառուցել։

Բայց Հարավային Կովկասում, Մերձավոր Արևելքում իրողությունները փոխվելու են արմատապես, Սիրիան ժամանակի ընթացքում կարողանալու է վերականգնել նախկին ազդեցությունը, որը կանխազգալով Էրդողանը փորձում է Ասադի հետ վերականգնել հարաբերությունները: Իրաքը իր հերթին, զգուշավոր անցում կատարելով դեպի իրանական ազդեցություն, աստիճանաբար կդառնա որոշակի գործոն: Իսրայելին ավելի դժվար ժամանակներ են սպասվում:

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 13111

Մեկնաբանություններ